կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-31 15:30
Հասարակություն

58-ամյա կինը սկեսուրին բարեկամի տուն է ուղարկել, հետո` կախվել

58-ամյա կինը սկեսուրին բարեկամի տուն է ուղարկել, հետո` կախվել

Նախօրեին Շիրակի մարզի Փանիկ գյուղի 58-ամյա բնակչուհու գտել են կախված վիճակում: Փանիկի գյուղապետ Հրաչիկ Սալնազարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքնասպանություն գործած կինն իրենց գյուղի բնակչուհի Անահիտ Մարտիրոսյանն է, ով վերջին տարիներին որոշակի հոգեկան շեղումներ ուներ:

 

«Մարտիրոսյան Անահիտն է ինքնասպանություն գործած կինը՝ Մարտիրոսյան Կարապետի կինը: Իրար հարգող, աշխատող, շատ լավ ընտանիք է, ախր: 4 աղջիկ ունեն, չորսին էլ ամուսնացրել են, բոլորին իրենց նպատակներին հասցրել: Վերջին տարիներին Անահիտի մոտ ինչ-որ հոգեկան շեղումներ են նկատվել: Միայն դա եմ ես պատճառ համարում: Բացառում եմ, որ կարող էր բռնության հետևանքով կինը մահացած լիներ: Ի՞նչ բռնություն, ի՞նչ բան… Խելացի, հանգիստ, խելոք ընտանիք է»,- ասաց գյուղապետը:

 

Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ինքնասպան եղած կնոջ ամուսինը տաքսու վարորդ է: «Ամուսինը տաքսու վարորդ է, առավոտյան գնացել է աշխատանքի, Անահիտն էլ տանը մնացել է ծեր սկեսուրի հետ: Նրան էլ, չգիտես, թե ոնց, համոզել է և բարեկամի տուն ուղարկել ու դրանից հետո տենց բան է արել, էլի: Որոշ ժամանակ անց ամուսինն է եկել, տեսել է տանը չի, ման է եկել,  հետո գնացել է, գոմում է նայել, այնտեղ էլ չի եղել կինը, նոր հետո գնացել է խոտանոց և տեսել կնոջը` կախված վիճակում»,- պատմեց Սալնազարյանը:

 

Նա նշեց նաև, որ դեպքից հետո ոստիկաններ են եկել, տարել կնոջը, դիահերձել և հաստատել այն վարկածը, որ ինքնասպանություն է եղել:

 

Գյուղապետն ասաց, որ կնոջը կհուղարկավորեն վաղը: