Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի՞նչ աշխատանքներ է իրականացնում ֆինանսների նախարարությունը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի հետ կապված. այսօր լրագրողները հարցրեցին ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից:
Փոխնախարարի խոսքով՝ կառավարության վաղվա նիստում հայտարարություն կլինի այն մասին, թե ինչ ծախսեր ու կրճատումներ են արվելու պետական կառավարման համակարգում:
Հարցին, թե կոնկրետ ի՞նչ ծախսեր են կրճատվելու, պատասխանեց, որ, օրինակ, մանր չինովնիկներն այսօր չունեն ծառայողական մեքենաներ: Նրա համոզմամբ՝ ամենահեշտ գործը կլիներ բոլոր մեքենաները մի վայրկյանում կրճատել, սակայն կրճատումներն արվելու են փուլերով, և սկզբնական փուլում հիմնական շեշտադրումը կատարվելու է այն ավտոմեքենաների վրա, որոնք ուղղակիորեն ֆինանսավորվում են պետական բյուջեից: Ինչ վերաբերում է պաշտոնյաներին ուղեկցող ավտոշարասյանը, ապա վերջնական որոշում դեռևս չկա:
Իսկ թե հասարակությունը ե՞րբ է տեսնելու կառավարության քայլերի արդյունքները, փոխնախարարը նշեց. «Դուք ոնց որ գարնան արդյունքների մասին խոսեք, թե բերքն ինչ արդյունքներ կունենա: Տեղեկատվություն կլինի, կիմանաք, թե որ բնագավառներում ու գերատեսչություններում կոնկրետ որ պաշտոնների գծով կրճատումներ կլինեն»:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին` ճիշտ է, որ ֆինանսների նախարարի եղբորորդին ազատվել է աշխատանքից: Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին, սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից:
Անդրադառնալով բյուջեի կատարողականին` Ֆինանսների փոխնախարարը նշեց. «Քանակական առումով` բյուջեի կատարողականը հետեւյալ պատկերն ունի` առաջին եռամսյակը կատարվել է: Անցած ամսում դուք գիտեք, որ 97 միլիարդով ավարտվեց, եւ դա նույնպես համապատասխանում է մեր սցենարներին, իսկ մյուս եռամսյակում պետք է հավաքագրվի մինչեւ 200 միլիարդ դրամ»: