|
Փոխարժեքներ
14 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Երևանի «Արարատը» պայմանագրեր է ստորագրել 3 արտասահմանցի ֆուտբոլիստների հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
23-ամյա խորվաթ եզրային կիսապաշտպան Մարին Գլավաշը նախկինում հանդես է եկել խորվաթական «Օսիեկ» և Սլովակիայի «Զլատե Մորավցե» թիմերում, ներկայացրել է Խորվաթիայի երիտասարդական հավաքականը:
21-ամյա հարձակվող Քրիստիան Չանեյը «Արարատ» է տեղափոխվել «Ֆրեզնո Ֆուեգո» թիմից:
23-ամյա հարձակվող Կիրիան Նվաբուեզեյի նախորդ թիմն էր ԱՄՆ-ի «Տուլսա Ռաուֆնեկսը»: Նիգերիական ծագումով ֆուտբոլիստը, ով 2014-ին հանդես է եկել նաև Երևանի «Բանանցում», 5 գոլի հեղինակ է դարձել USL-ում ընթացիկ մրցաշրջանում:
Նշենք, որ բոլոր երեք նորեկները մասնակցել են ԱՄՆ-ում կայացած ուսումնամարզական հավաքին, իսկ Չանեյը վերջին խաղում գրավել է հարավկորեական «Սոննամի» դարպասը: