կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-29 10:04
Սպորտ

«Գանձասար-Կապան»-ը Չեռնոգորիա է մեկնել 19 ֆուտբոլիստով

«Գանձասար-Կապան»-ը Չեռնոգորիա է մեկնել 19 ֆուտբոլիստով

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում  «Գանձասար-Կապան»-ն արտագնա խաղում մրցելու է չեռնոգարական «Մլադոստ»-ի հետ:  Կապանյան թիմը  Չեռնոգորիա է մեկնել է 19 ֆուտբոլիստով։  Ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է ֆուտբոլիստների անունները`

Դարպասապահներ՝ Գրիգոր Մելիքսեթյան, Ֆիլիպ Իլիկ
Պաշտպաններ՝ Արա Խաչատրյան, Հայկ Իշխանյան, Վասպուրակ Մինասյան, Դամիր Մեմովիչ, Ալեքս Ջունիոր Քրիստիան
Կիսապաշտպաններ՝ Աշոտ Կարապետյան, Սարգիս Շահինյան, Ռաֆայել Ղազարյան, Արթուր Ադամյան, Արթուր Յուսպաշյան, Վալմերսոն Գարսիա Պրայա, ՈՒբեյմար Անգուլո, Քրիստոֆեր Մասսամբա Մանդիանգու, Լուբամբո Մուսոնդա
Հարձակվողներ՝ Գեղամ Հարությունյան, Վարդան Բակալյան, Կլաուդիր Մարինի Ջունիոր:

«Մլադոստ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը տեղի կունենա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին: