Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում կապիտալի վրա անօրինական ճնշումները և հոգաբարձուների նշանակումները, ինչպես նաև ահաբեկչության աճը, արագացրել են երկրից կապիտալի արտահոսքը: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը՝ վկայակոչելով Zaman-ը:
Թերթի տվյալներով` նախորդ տարվա ընթացքում արտասահմանցի և տեղացի գործարարները Թուրքիայից մոտ 15 մլրդ դոլար են դուրս բերել: Ընդ որում՝ 9 միլիարդ 394 միլիոն դոլարը պատկանում է արտասահմանցի ներդրողներին, իսկ 5.1 միլիարդը՝ թուրք գործարարներին: Իսկ փոխարժեքի տատանումներից արտասահմանցի ներդրողները կորցրել են 40 մլրդ դոլար:
Եթե 2014 թվականին արտասահմանցի ներդրողներին պատկանող արժեթղթերի ընդհանուր արժեքը կազմել էր 113 մլրդ 5 մլն դոլար, 2015 թվականին այդ գումարը եղել է 72 մլրդ 800 մլն դոլար:
Ըստ նույն աղբյուրի՝ 2015 թվականին նվազել է նաև Թուրքիայի կենտրոնական բանկի պահուստային ֆոնդը: 2014 թվականին այն կազմել էր 126 միլիարդ 450 միլիոն, բայց 2015 թվականին նվազել էր ռեկորդային մոտ 15 միլիարդ 900 միլիոնով՝ կազմելով 110 մլրդ 529 մլն դոլար: 2.5 մլրդ դոլարով նվազել է բանկի ոսկու պահուստային ֆոնդը, 13.4 միլիարդով՝ արժութային պահուստները:
Նշվում է, որ կապիտալի արտահոսքին զուգընթաց աճում է արտաքին պարտքը: Թուրքիայում մասնավոր հատվածն ունի մոտ 289 միլիարդ դոլար, իսկ հանրային հատվածը՝ 115 միլիարդ արտաքին պարտք: 2016 թվականին վճարման ենթակա գումարը կազմում է 172 մլրդ 700 մլն դոլար: