|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, ԱԺ-ում խոսելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին, մեծ գոհունակությամբ նշեց, թե «պատիվ ունենք մասնակից լինել այդ իրադարձությանը»:
Նա ընդգծեց, որ իր ելույթը ՄԱԿ-ի անունից է, որ ինքը կողմ է ԵՏՄ-ին եւ պաշտպանում է Հայաստանի անդամակցությունը:
Խոսելով օրերս ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ հանդիպման մասին` պատգամավորն ընդգծեց, որ դեսպանը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի համար անակնկալ էր Սերժ Սարգսյանի` սեպտեմբերի 3-ի որոշումը, սակայն իրենք հասկանում են ՀՀ-ի ընտրության դրդապատճառները:
«Հասկանո՞ւմ են, թե՞ գիտեն: Դրանք տարբեր բաներ են»,- նշեց պատգամավորը եւ եւս մեկ անգամ հայտարարեց, որ անվերապահորեն ԵՏՄ-ի կողմնակիցն է:
Չնայած սրան` Արսենյանը կցանկանար, որ այս անդամակցության կապակցությամբ հանրաքվե լիներ եւ հանրաքվեով որոշվեր այս հարցը, նաեւ` շահարկումները քիչ կլինեին:
Ըստ պատգամավորի` ԵՏՄ-ն առաջ գնալու մեր միակ հնարավորությունն է: