|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
«Ժողովուրդը» գրում է. «Ընտրական նոր օրենսգրքի նախագծով առաջարկվող մոտեցումներից մեկը կարող է ընդդիմադիր քաղաքական ուժերի գլխին պատուհաս դառնալ։ Խոսքն այն պահանջի մասին է, ըստ որի՝ Հայաստանում առավել մեծ համայնք ունեցող չորս ազգային փոքրամասնությունների՝ եզդիների, ռուսների, ասորիների և քրդերի ներկայացուցիչները պարտադիր պետք է ընդգրկված լինեն քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում։ Օրինակ՝ պաշտոնական ավալներով՝ Հայաստանում ապրում է 2 հազար 769 ասորի կամ 2 հազար 176 քուրդ։
Այսինքն՝ պատգամավորի թեկնածուի պահանջվող չափորոշիչներին բավարարող, 25 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, հայերենի լավ իմացությամբ ասորիների կամ քրդերի թիվը լավագույն դեպքում կարող է մի քանի հարյուր լինել։ Սակայն Աժ ընտրություններին մասնակցել ցանկացող յուրաքանչյուր կուսակցություն պարտավոր է լինելու երկուական ասորի, քուրդ, եզդի և ռուս թեկնածուներ առաջադրել։ Բայց քաղաքական առումով մշտապես չեզոքություն պահպանած փոքրամասնությունները դժվար թե համաձայնեն ընդդիմադիր որևէ կուսակցությունում ընդգրկվել։ Արդյունքում այդ ընդդիմադիր կուսակցությունը իրավունք չի ունենա ընտրություններին մասնակցել »,–գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։