|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը խոստովանեց` եթե նորից մասնագիտություն կամ աշխատանք ընտրելիս լիներ, կուզեր գրքի հրատարակիչ լինել:
Նա նշեց, որ մարդու կայացման, մտածելակերպի ձևավորման հարցում գրքին ամենակարևոր տեղն է տալիս:
«Արվեստը երկխոսություն է, իսկ գիրքը տասնապատիկ անգամ երկխոսություն է, որովհետև քո երևակայությունն է խաղում, ոչ թե հեղինակինը: Գիրք ընթերցելիս ինքդ դառնում ես հեղինակ: Գիրքը բացում է մարդու մտահորիզոնը, կոտրում բոլոր սահմանները, հնարավորություն է տալիս մշտապես անդրադառնալու ինքդ քեզ, ապացուցում, որ դու մեծ տիեզերք ես»,- ասաց Բաբայանը:
Նա նշեց նաև, որ գրականությունը ոչ միայն արվեստ է, այլ ամեն ինչ, և իզուր չէ, որ առանձնացնում են` ասելով` գրականություն և արվեստ: «Կարդանք` լավ կլինի»,- համոզմունք հայտնեց Բաբայանը: