|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱԺ քառօրյայում քննարկվում է ճանապարհային վարկ վերցնելու մասին համաձայնագիրը, որը նպատակ ունի թոթափել Երևանի ճանապարհային ծանրաբեռնվածությունը:
Ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա փորձում էր ապացուցել, թե որքան անարդյունավետ են ծախսվում վերցված վարկերը:
Նրա ելույթից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Ե\'վ լսելն էր հեշտ, և\' կռահելը: Մենակ թե անձերն էնպիսին են, որ շատ հետո են գլխի ընկնում»:
Հրանտ Բագրատյանն էլ տեղից ասաց. «Գնա գործիդ, է»:
«Ինձ ասացի՞ք՝ գնա գործի՞դ: Ես գործ չեմ ճարել, դրա համար էլ ստեղ նստած եմ, ի՞նչ ես ուզում ինձանից»,- պատասխանեց Գալուստ Սահակյանը: