կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-08 16:06
Քաղաքական

Կոռուպցիա ունենք, որովհետև դրա դիմաց ժողովուրդը չի պայքարում. Գալուստ Սահակյան

Կոռուպցիա ունենք, որովհետև դրա դիմաց ժողովուրդը չի պայքարում. Գալուստ Սահակյան

Այսօր ԱԺ-ում Ուրուգվայի Սենատի նախագահ, երկրի փոխնախագահ Դանիլո Աստորիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց այն հարցին, թե ինչո՞ւ Ուրուգվայում կոռուպցիա և կաշառակերություն չկա, տնտեսական աճն էլ մի քանի անգամ մեծ է:

 

Ըստ նրա` դա այդպես էլ պետք է լինի՝ կախված աշխարհագրական դիրքերից: «Հայաստանը պատերազմող երկիր է, ու ներդրումների համար դաշտն այդքան էլ բաց չէր կարող լինել: Մենք համապատասխան ճանապարհներ չունենք, որ հաղորդակցվենք աշխարհի հետ՝ ցամաքով, ծովով… Նույնիսկ, եթե տնտեսական աճ ենք ունենում, աշխարհին շատ զարմանալի է թվում, որ պատերազմող երկրում` փակ ճանապարհներով, որոշակի արժեքներ են ստեղծվում»,- ասաց Գ. Սահակյանը:

 

Ինչ վերաբերում է կոռուպցիային, կաշառակերությանը, ապա ՀՀ ԱԺ նախագահն ասաց. «Կոռուպցիան ու կաշառակերությունը համատեղ են գնահատվում: Այ, տեսեք՝ ասում են` իրենց մոտ անհասկանալի է՝ ինչ է կոռուպցիա, ինչ է կաշառակերություն: Մեզ համար անհասկանալի չէ կոռուպցիա երևույթը, որը կապված է իշխանությունների հետ: Դժվար է ապացուցել՝ որտե՞ղ է կաշառակերությունը, որտե՞ղ է կոռուպցիան, դրա համար չեն կարողանում ապացուցել: Հայաստանում կոռուպցիա կա, դրա դեմ պայքար կա, բայց այդ պայքարը համաժողողովրդական չէ, որովհետև ցանկացած հայաստանյան կառույց, որը դերակատում ունի… Լրագրողներն էլ… Ես էնքան փորձառու եմ, որ գիտեմ՝ թերթերում ով ում պատվերն է կատարում»,- ասաց ԱԺ նախագահը, ապա խնդրեց թարգմանչին Ուրուգվայի փոխնախագահի համար չթարգմանել այդ հատվածը:

 

«Մի' թարգմանեք, որովհետև հիմա լրագրողները պատվիրատուներին կուզեն: Այդքան չի կարելի անդրադառնալ այս հարցին, բայց կոռուպցիայի, կաշառակերության դեմ պետք է պայքարել անձով, որակով: Մեր հասարակությունը պատրաստ չէ պայքարել: Կոռուպցիայի աճը գնալով պակասում է, ու կարծում եմ, որ այդ չարիքի տոկոսային հարաբերությունները կիջեցնենք: Մեզ համար վտանգավորը կոռուպցիան չէ, այն է, որ սկսել ենք մեկս մյուսին չհարգել, չհավատալ, իսկ դա ավելի վտանգավոր է պետության համար»,- նշեց Գալուստ Սահակյանը: