կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-04 03:52
Սպորտ

Հո 5 չէ՞ր նշանակելու

Հո 5 չէ՞ր նշանակելու

«Էս «Ժառանգությունը», ինձ թվում է, ինչ-որ  չբերի տպավորություն է արդեն թողում: Էդպես չի կարելի, մեկ էստեղ հարվածել, մեկ էնտեղ հարվածել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

 

Խոսքը վերաբերում էր «Ժառանգության» մանդատների հանձնման հավանականությունը: Գ. Սահակյանի համար անհասկանալի է, թե ինչպե՞ս կարելի է քաղաքական կարեւորագույն զինանոցը` Ազգային ժողովը, թողնել ու դուրս գալ փողոց, հետո էլ հպարտանալ, թե շատ են մտածում ժողովրդի մասին:

 

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքերով` «Ժառանգությունը» ցայտնոտի մեջ է, որովհետեւ արդյունավետ չի աշխատել:

 

«Նստած ես խորհրդարանում, մեկ էլ վեր են կենում, վիրավորված եսիմ ինչ են անում, մտածում են իրենց մանդատները ուտել, քայլել առաջ, հետո գնում են միտինգի: Արժանապատիվ չէ, որ կուսակցությունը գնում է միտինգի, եւ, փաստորեն, ձայն չի հանում այնտեղ: Այսինքն` որոնողական քայլերի տրամաբանությամբ է շարժվում»,- ասաց Գ. Սահակյանը:

 

«Երկիր»-ը խոսեց նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ: Հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում Գ. Սահակյանի` իրենց կուսակցությանը տված գնահատականին, Ս. Սաֆարյանն ասաց. «Դե  դա էլ իր գնահատականն է, հո չէ՞ր կանգնելու մեզ հինգ նշանակեր»: