Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և դրա հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքով հունվարի 22-ին ձերբակալված, սակայն դատարանի որոշմամբ ազատ արձակված` «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի Բախշյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Նշենք նաև, որ նախաքննական մարմինը Շուշանիկ Բախշյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակել՝ պարզելու` նա առողջական խնդիրներ ունի՞, թե՞ ոչ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 23-ին պարտավորեցրել էր քննիչին` ազատ արձակել ձերբակալված Շուշանիկ Բախշյանին, ինչից հետո նրան շտապօգնության բրիգադով տեղափոխել էին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի խոսքով՝ Բախշյանի մոտ գրիպ է ախտորոշվել, և նա մի քանի օր պետք է հիվանդանոցային բուժում ստանա:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: