Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՙՙՄետեքսիմ՚՚ ՍՊԸ-ի գովազդ է կատարվում Նիկոլի կողմից` ըստ Yerkir.am-ի ֆեյսբուքյան այսպիսի գրառում է արել տնտեսագետ Արմեն Գրիգորյանը:
ՙՙՓաստորեն բոլոր նրանք, ովքեր մրցակից են համարվում մետաղի ջարդոնի շուկայում այս ընկերության, պետք է հրաժարվեն այն մտքից, որ հավասար մրցակցային դաշտ է ապահովված։
Պետության իշխանական վերնախավը զբաղված է մեկ ընկերության համար առանձնահատուկ շահագրգռվածություն ցուցաբերել և վարչապետի ֆեյսբուքյան էջն է նույնիսկ օգտագործվում list.am-ի տրամաբանությամբ։
#Իմիջայլոց այդ նույն ընկերությունը ժամանակին կապվում էր Սերժ Սարգսյանի անվան հետ, իսկ կապողը Հայկական ժամանակն էր, որի հոդվածագիրը այսօր արդեն ԻՔ պատգամավոր Հայկ Գևորգյանն էր։ Լավ, թող այդպես լինի, ենթադրենք ճիշտ էր, որ կապված էր, բա ինչու՞ եք գովազդում Սերժ Սարգսյանի բիզնեսը։
Հ.Գ. Բայց, որ համեմատում ես, տեսնում ես, որ Նիկոլը ժողովրդից ջարդոնը ավելի էժան է առնում, քան՝ Սերժը՚՚,-գրել է նա։