Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կինոռեժիսոր, հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանը հերթական սկանդալային հարցազրույցն է տվել ադրբեջանական haqqin.az -ին։ Այս անգամ թեման դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեն էր։
Խզմալյանն իր հարցազրույցում նշել է, որ հանրաքվեի արդյունքները կեղծվել են, և այն ամենը ինչը կատարվել է դեկտեմբերի 6-ի ցերեկը և գիշերը, ևս մեկ քայլ է դեպի ԽԱՀՄ ամենավատ ավանդույթների վերադարձը։
Նա նշել է, որ կեղծումները համակարգվել են ոչ միայն հայկական իշխանությունների, այլև հատուկ Երևան գործուղված` ՌԴ ԿԸՀ նախագահ Չուրովի կողմից։ «Այդպիսի նշանակություն է տալիս Կրեմլը Սերժ Սարգսյանի ռեժիմի պահպանմանը»,- կարծում է նա։
Ըստ Խզմալյանի՝ Սարգսյանը կարող է կրկնել Վլադիմիր Պուտինի հնարքը և նախագահության երկրորդ ժամկետը լրանալուց հետո վարչապետ դառնալ, և մենք կունենանք ձայնազուրկ խորհրդարան, որը հեշտ է վախեցնել ու գնել։