կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-21 20:27
Իրավական

Դատարանը 1in.am կայքին պարտավորեցրել է հերքում տպել Քոչարյանին առնչվող հոդվածների վերաբերյալ

Դատարանը 1in.am կայքին պարտավորեցրել է հերքում տպել Քոչարյանին առնչվող հոդվածների վերաբերյալ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝  նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի,բավարարել է և պարտավորեցրել է  1in.am  լրատվական կայքում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հրապարակված չորս հոդվածներում տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ հերքում հրապարկել այն մասին, որ հիշյալ հոդվածներում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ տեղեկատվությունները իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն է:

Միևնույն ժամանակ դատարանը նշել է, որ հերքում պետք է հրապարկվի վճիռն օրինական ուժ ստանալուց հետո երկու օրվա ընթացքում՝ առավոտյան ժամը 09:00-ին սահմաններում, իսկ վճիռն օրինական ուժի մեջ կմտնի հրապարակման պահից մեկ ամիս հետո:

Նշենք նաև, որ դատարանը մասնակի բավարարել է  նաև հայցվոր կողմի ներկայացրած զրպարտության դիմաց փոխհատուցման վերաբերյալ 2.000.000 դրամի չափով պահանջից՝ 400 000 ՀՀ դրամը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը հայց էր ներկայացրել դատարան, մասնավորապես նշելով, որ 2018թ հունիս ամսին «Սկիզբ ՄեդիաԿենտրոն» ընկերությունը հրապարակել է տարբեր հոդվածներ, որոնցում արատավորել է հայցվորի պատիվը և արժանապատվությունը, մասնավորապես` 2018 թվականի հունիսի 7-ին ընկերությանը պատկանող «www.1in.am» ինտերնետային կայքում և «ժամանակ» օրաթերթում հրապարակվել են հոդվածներ` «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել»,  23.06.2018 թվականին՝ «Ռոբերտ Քոչարյանի խուճապը, երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին», 24.06.2018 թվականին՝ «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյան» և 28.06.2018 թվականին՝ «Քոչարյան-Սարգսյան Արյունոտ քսանամյակի շահառուները» վերնագրերով:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ