|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Նոյեմբերի ընթացքում Լիտվայի Կաունաս քաղաքի Ա.Մարտինայտիսի անվան գեղարվեստական դպրոցը Կաունասի քաղաքապետարանի հովանավորությամբ և Լիտվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ` այդ թվում Հայաստանին նվիրված «Փոքր երկիր` մեծ ազգ» և «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային մամուլի առաջին էջերին» ցուցահանդեսները:
Նոյեմբերի 1-ին` Կաթոլիկ աշխարհում նշվող Բոլոր Սրբերի օրը, գեղարվեստական դպրոցում տեղի ունեցավ մոմավառության արարողություն Կաունասի արքեպիսկոպոս Սիգիտաս Տամկյավիչուսի մասնակցությամբ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված 1.5 միլիոն նահատակների:
Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ եզրափակիչ միջոցառումը` «Փոքր երկիր` մեծ ազգ» խորագրով ցուցահանդես-մրցույթի մասնակիցների պարգևատրումը: Ողջույնի խոսքով հանդես եկան Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը և Ա.Մարտինայտիսի անվան գեղարվեստական դպրոցի տնօրեն ժիգիմանտաս Շարակաուսկասը:
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան լիտվական ազգագրական «Ռատիլելիս» անսամբլը և Կաունասի հայ համայնքի «Հայրենիք» համույթը: Վիտաուտաս Մագնուսի համալսարանի ուսանողները ընթերցեցին հատվածներ Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմից:
Միջոցառմանը ներկա էին կրոնական կառույցների, քաղաքապետարանի, լիտվահայ համայնքի ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, դպրոցի սաներ:
ՀՀ ԱԳՆ