Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովում ֆինանսների նախարարության հարկային-մաքսային ծառայության բյուջեի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը մանրամասն՝ մոտ 15-20 րոպե ներկայացնում էր ոլորտի ֆինանսական ցուցանիշները:
Նիստը վարող՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն էլ հակված էր լսել կարճ զեկույցներ և ժամանակն առավելապես ծախսել պատգամավորների հարցերին պատասխանելու վրա: Սակայն նրա փորձերը՝ ընդհատել ֆինանսների փոխնախարարին, հանդիպում էր վերջինիս համառ դիմադրությանը: «Հորդորում եմ չխանգարել ինձ, քանի որ ես այս զեկույցին պատրաստվել եմ և մանրամասն պետք է ներկայացնեմ»,- ասաց Արմեն Ալավերդյանը:
Նիստին ներկա ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ձեռքի շարժումով հասկացրեց, որ Ալավերդյանը շարունակի զեկույցը, կանգ չառնի: Շարունակելով խոսքը` Ալավերդյանն ասաց, թե սահմանին ձեթի ներկրումը 90 տոկոսով նվազել է, ինչը մտահոգեց ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանին, և նա հետաքրքրվեց, թե որո՞նք են նվազման պատճառները: Թեև հարցն Արմեն Ալավերդյանին էր ուղղված, պատասխանը հնչեց Գագիկ Խաչատրյանի կողմից: Նա ասաց, թե խոսքը երրորդ երկրներից ներկրվող ձեթի մասին է, քանի որ ԵՏՄ անդամակցությունից հետո ապրանքների մեծ մասն այնտեղից է ներկրվում:
«Ես ցանկանում եմ ասել, որ ԵՏՄ-ին անդամակցելուց մեր տնտեսվարողների առավելություններից մեկն այն է, որ նրանք հարկային վճարումները կատարում են երկու ամիս հետաձգումով: Երբ որ մենք հնչեցնում ենք, որ ձեթի ներկրումը նվազել է, դա վերաբերում է երրորդ երկրներից ներկրվածին: Ես ուզում եմ սա ներկայացնել, որ մեր պատգամավորների մոտ հարցեր չառաջանան»,- եզրափակեց Գագիկ Խաչատրյանը: