Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սեւ հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, դուրս է գալիս պայքարի։ Yerkir.am—ի հետ զրույցում Գասպարյանը շեշտեց՝ կմեռնի՝ որպես զինվոր, բայց թույլ չի տա, որ իրեն մորթեն։
«Երբ Նիկոլն ասում էր՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի», տողատակում հասկացնում էր, որ ինքն է սպանել մեր որդիներին, եղբայրներին, ծնողներին՝ իր անունի եւ իր պատվի համար: Որպես ազգի զինվոր, ազգի նվիրյալ, պատերազմ անցած հերոսի եղբայր եւ հերոսի հորեղբայր, որպես ՀՀ քաղաքացի՝ մեն-մենակ որոշել եմ դուրս գալ պայքարի»,- ասաց Գասպարյանը:
Փաշինյանին եւ նրա իշխանությանը Գասպարյանը համեմատում է վախկոտ նապաստակների հետ, որոնք մարդկանց մեջ արմատացնում են այն միտքը, որ ազգը խեղճացած է, պարտված, տկար, պիտի հանձնվի թուրքին։
«Ես ուզում եմ հիշեցնել, որ երբ 1918 թ. Հայաստանի ղեկավարությունը ասում էր, որ մենք պարտված եւ նվաստացած ենք, ի վիճակի չենք կռվել եւ պետք է ամեն ինչ զիջենք թուրքերին։ Նույն պատկերն էսօր ա: Նույն բանը ասում են էս վախկոտ նապաստակները, այն, որ մենք պարտված ենք, խեղճացած ենք, տկար եւ կույր ենք, կաղ ենք, չենք կարող պատերազմել: Ինչպես 1918 թ. Հայոց կաթողիկոսը զանգեր հնչեցրեց, այսօր ես մեն-մենակ Սեւ հովազի դրոշով գալու եմ նստեմ հրապարակի մեջտեղում ու զանգ հնչեցնեմ: Ավելի լավ է որպես զինվոր մեռնեմ, քան ինձ գան, մորթեն: Վաղը 12:30-ին կլինեմ Ազատության հրապարակում»,- հայտարարեց Սերոբ Գասպարյանը:
Լիանա Սարգսյան