|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, լինելով ՀՀԿ անդամ, մասնակցելու է սահմանադրական բարեփոխումների՝ «այո»-ի քարոզարշավին` կուսակցության բոլոր գործադիր անդամների չափով: Այսօր ԱԺ-ում լրագրողներին նա հայտնեց, որ, կախված նրանից, թե իրենց կուսակցությունն ինչպես կմասնակցի այդ քարոզարշավին՝ ինչ չափով, որակով, քանակով, ինքը կլինի առաջին շարքերում:
Հարցին, թե ինչո՞ւ քարոզարշավի շտաբի անդամ չէ, Բեգլարյանը պատասխանեց. «Ես շտաբի անդամ երբևիցե չեմ եղել, բայց շտաբին միշտ աջակցում և օգնում եմ»: