|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ֆրանսիայում կործանված Airbus A320 ինքնաթիռի հրամանատարը փորձել է հրշեջ կացնով կոտրել օդաչուների խցիկի դուռը այն բանից հետո, երբ երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցը փակվել է այնտեղ. հայտնում է Bild-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրամանատարը հանձնել է ինքնաթիռի կառավարումը Լուբեցին և կարճ ժամանակով լքել խցիկը՝ զուգարան գնալով: Սակայն, երբ վերադարձել է, չի կարողացել մտնել խցիկ:
Հիշեցնենք, որ Լուբիցը կասկածվում է ինքնաթիռը դիտավորյալ կործանելու մեջ: Գերմանական թերթին նաև հայտնի է դարձել, որ Լուբիցը բուժվել է հոգեբույժի մոտ: