կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-23 12:12
Հասարակություն

«Հայ եկեղեցու պատմության» դասավանդմանը դեմ են հիմնականում Եհովայի վկաները

«Հայ եկեղեցու պատմության» դասավանդմանը դեմ են հիմնականում Եհովայի վկաները

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի խորին համոզմամբ` «Հայ եկեղեցու պատմություն» առարկան պետք է անպայման դասավանդվի հանրակրթական դպրոցներու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ առարկայի դասավանդումը դպրոցներում ամենևին էլ չի հակասում խղճի ազատության օրենքին:

 

«Երբ ես դպրոցի տնօրեն էի, և մեր դպրոցում ներդրեցին առարկան, ինձ անգամ ուզում էին դատել: Հետո ես ասացի` նրանք, ովքեր չեն ուզում մասնակցել դասերին, կարող են չմասնակցել: Հարկավոր էր միայն, որ ծնողը ստորագրեր, որ ինքն է պատասխանատու այդ ժամին երեխայի համար: Հետո, իհարկե, բոլորը դարձի եկան: Հիմա այս առարկայի դասավանդման դեմ հիմնականում Եհովայի վկաներն են ընդվզում»,- ասաց Բախշյանը:

 

Ըստ նրա` այդ առարկայի դասավանդման  ընթացքում երեխաները ծանոթանում են նաև մյուս կրոնների պատմությանը, և ոչ մի վտանգ էլ չկա` առարկայի դասավանդման հետ կապված: