|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Չի» տեղեկություններով` «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության հետևորդներն իրենց հավաքներն անցկացնում են նախկին «Հայէլեկտրո» գործարանին պատկանող մարզադաշտում, որտեղ այժմ տեղակայված է «Միկա» մարզադաշտը:
Ինչպես հայտնի է, «Միկա» ֆուտբոլային ակումբը, համանուն մարզադաշտը, ինչպես նաև «Միկա» բրենդ կրող այլ ընկերությունները պատկանում են գործարար Միկա Բաղդասարովին:
«ՉԻ» տեղեկություններով` նա մարզադաշտը վարձակալական հիմունքներով տրամադրել է Եհովայի վկաներին` աղանդավորներին հնարավորություն տալով հավաքվել այստեղ: Երևի տնտեսական ճգնաժամի պայմաններում սույն օլիգարխը մնացել է իր «օբյեկտից» վարձի տեսքով ստացվող գումարի հույսին: Եվ այս պարագայում նրա համար էական չէ` ովքեր են վարձակալները` հոգեորսնե՞րը, ֆուտբոլիստնե՞րը, թե՞ այլք:
Չենք զարմանա, եթե մի օր էլ հայտնի դառնա, որ Միկան Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում է «հարմար գներով» տաքուկ անկյուն է հատկացրել աղանդավորներին: