|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Միացյալ երիտասարդական լիգայի տվյալներով` Հայաստանում 100-ից ավելի չգրանցված կրոնական կառույցներ կան:
Այսօր Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ Հայաստանում աղանդների 350 000 հետևորդ կա, որոնցից 150 000-ը միայն` Ավետարանչական եկեղեցու:
«Աղանդները գնալով բարգավաճում են, և դրա պատճառներից մեկն էլ այն է, որ նրանք ազատ կյանք են քարոզում, ինչն էլ գրավում է այսօրվա երիտասարդներին: Բացի այդ` մեր եկեղեցին համապատասխան քայլեր չի ձեռնարկում: Կրոնական կառույցները մարդկանց նաև չիմացության պատճառով են ներգրավում իրենց շարքերը, ինչպես նաև` ֆինանսներ տրամադրելով: Նրանց մոտ, կարծես, ցանցային մարքեթինգի սկզբունքով են աշխատում, օրինակ` Եհովայի վկաները, եթե 100 մարդ տանեն իրենց կառույց, 30 000 դրամ կստանան»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ մինչ օրս Եհովայի վկաներն ազատ քարոզում են դրսում, ստենդներ տեղադրում, բուկլետներ բաժանում: «Ես վերջերս մեկին ասացի` գիտե՞ս, որ անօրինական են քո գործողությունները, իսկ նա պատասխանեց, թե` իմ ընկերը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, դրա համար էլ ինչ ուզում` անում ենք»,- նշեց Հովհաննիսյանը: