Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ադրբեջանն անում է ամեն ինչ՝ լարվածությունը մեծացնելու համար. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը:
Նա, սակայն, համոզված է` 95 տոկոսով պատերազմ չի լինի, մնացած 5 տոկոսը արկածախնդրություն է, սադրանք: «Ադրբեջանն ուզում է ցույց տալ, որ ինքը հարուստ է և ուժեղ և, որ հարձակվելով Արցախի վրա, կարող է հաղթել, բայց դա չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Կոմանդոսը:
Խոսելով վերջին դեպքի մասին, երբ Ադրբեջանը հրետակոծել էր զորամասը, Արկադի Տեր-Թադևոյանը նշեց. «Ո՞նց Գուրգենին սպանեցին կացնով, դա էլ էր հարված զորամասին, ուր զինվորները հաց էին ուտում: Ուրեմն մենք պետք է սովորենք չներել»:
Նա նաև կարծիք հայտնեց, որ Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող գնալ նման ագրեսիայի, ըստ երևույթին` դրա հետևում կանգնած է Թուրքիան: