|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդեն տեղեկացրել ենք, որ նախագահի նստավայրում այսօր մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար Հայաստանի և Սփյուռքի մի խումբ բարերարներ, գործարարներ պարգևատրվել են ՀՀ պետական բարձր պարգևներով, արժանացել՝ շնորհակալագրերի:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար «Դերժավա» և «Սլավգրուպ» ընկերությունների բաժնետեր Արկադի Համբարձումյանը (ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր), «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի բաժնետեր Աշոտ Արսենյանը (ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր), «ԱՐՍՕՅԼ» ՓԲԸ-ի բաժնետեր Գուրգեն Արսենյանը (ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր) պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Հիշեցնենք, որ այսօր պարգեւատրվել են նաեւ գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Ծառուկյանը, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը: