| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ֆեյսբուքյան օգտատեր Գեւորգ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Նրանք, ովքեր գլխներին զոռ են տալիս՝ մեղադրելով ՊԲ-ին էն բանում, որ երեք ամսվա զինծառայողին ուղարկե են առաջին գիծ, լավ կանեն հիմա լալկվեն: Կամ հասկանան ինչ ա կատարվել, նոր խոսեն: Սա էն տեղը չի, որ աչոկ հավաքեք: Դրա համար ընդամենը փաստերը համադրեք իրար: Հակառակորդն օգտագործել ա հեռահար հրետանայնհամակարգ: Միանգամից 20 հոգի վնասվածքներ են ստացել, որոնցից 4-ը,ց ավոք, զոհվել է: Չի կարող առաջին գծում նման բան լիներ բեկորային վնասվածքից, եթե խոսքը ճակատամարտին չի վերաբերում: Էրեխեքը չեն էլ երևակայել, որ իրենց որևէ արկ կհասնի: Ոչ ոք չի մտածել: Դա նշանակում ա, որ պայթյունները եղել են թիկունքում, ըստ երևույթին՝ զորամասում: Իսկ երեք ամսվա զինծառայողը որտեղ պետք ա լինի, եթե ոչ զորամասում: Զգույշ եղեք: Հիմա արդեն վիճակը էն չի, որ մարդկանց կյանքերի հաշվին սկսեք բավարարել ձեր կույր ատելությունը: Հիմա, ով ինչ պատկերացումներ էլ ունենա, ինչպիսի քաղաքական հայացքներ էլ ունենա, պարտավոր ա լինել պետության հետ: ՊԵՏՈՒԹՅԱՆ: Եթե եղունգի ծայրի չափ գոնե սիրում եք ձեր երկիրը, անպատասխանատու մի եղեք: