|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր առավոտյան Արարատի մարզի Նոր կյանք, Լուսառատ և Փոքր Վեդի գյուղերի բնակիչները փակել են Արարատ-Երեւան մայրուղին: Գյուղացիները պահանջում են մթերել դաշտում փչացող խաղողը:
Yerkir.am-ի հետ զրույցում ՝ Փոքր Վեդու գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը հայտնեց, որ գյուղացիներն արդեն բացել են ճանապարհը: «Այս պահին մարզպետը մեր գյուղում է, հավաքվել ենք մշակույթի տանը, սպասում ենք գյուղնախարարի ժամանելուն»,- ասաց գյուղապետը:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը հայտնեց, որ նախարարն արդեն մեկնել է գյուղացիների հետ հանդիպման: