Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումների ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջև: Բաբուխանյանը Հրանտ Բագրատյանին մասնավորապես ասել էր .«Ձեր ելույթի ժամանակը կգա, կխոսեք, իսկ հիմա տեղդ նստի»: Հրանտ Բագրատյանը դրանից վրդովվել էր և հայտարարել. «Հլը արի ստեղ, արի դուրս գանք, տենամ` ի՞նչ ա ասածդ»:
Այսօր խորհրդարանում Հայկ Բաբուխանյանը լրագրողներին ասաց, որ իր և Բագրատյանի հարաբերությունները սրված չեն: «Սրված չեն մեր հարաբերությունները: Մենք չէինք գժտվել, որ մի հատ էլ հաշտվեինք: Դա աշխատանքային առօրյա է»,- ասաց նա: