Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես այն մարդկանցից մեկն եմ, որ ընդմիշտ և հավիտյան հույս ունեմ, որովհետև Հայաստանը պետություն է և պետք է միջազգային արենայում միշտ առաջ քայլի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով կառավարությանը վստահության հարցին:
«Ցանկացած կառավարության` Հայաստանում լինի, թե` դրսում, առաջին գործոններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է»,- հավելեց նա:
Հարցին` այսինքն` նորություն չէ՞ մեզ համար կոռուպցիայի դեմ պայքարը. Սահակյանը պատասխանեց. «Ո՛չ, նորություն է մեզ համար, որովհետև մեր ժողովուրդն անընդհատ խոսում է այդ մասին, և շատ լավ կլինի, որ ինչ-որ գործեր բացվեն, եթե այդպիսի գործեր կան»:
Դիտարկմանը՝ վարչապետի կողմից մենաշնորհի մասին այդքան հստակ արտահայտվելը կարծես նորություն էր, նա արձագանքեց. «Մենաշնորհը դա ցանկալի երևույթ է պետության համար: Բոլոր պետություններում էլ այդպես է, բայց մենաշնորհը պետք է իրական լինի և ոչ թե, այստեղ-այնտեղ ինչ-որ մի բան անելով, դարձնել մենաշնորհ: Իհարկե, խնդիրներ կան պետության մեջ, ապրանքներ կան, որոնք մենաշնորհով պետք է լինեն, և դա միայն Հայաստանում չի: Այստեղ խնդիրը ոչ թե մենաշնորհների դեմ պայքարն է, այլ խնդիրը նա, է որ այդ մենաշնորհները ճիշտ առաջանան»:
Դիտարկմանը՝ խոսքը բնական մենաշնորհի մասին չէ, այլ, օրինակ, շաքարի, բանանի, բենզինի, Սահակյանը պատասխանեց. «Հայաստանը փոքր երկիր է, և նույնիսկ եթե մենաշնորհ լինի այդ ուղղությամբ, հնարավոր է, բայց պետք է ճիշտ ճանապարհով լինի»: