Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հրապարակեց Հայկ Կյուրեղյանի գործով դատավճիռը: Նա վճռեց Հայկ Կյուրեղյանին մեղավոր ճանաչել առաջադրված երկու հոդվածներով էլ և դատապարտել ազատազրկման` 9 տարի ժամկետով:
Դատարանը վճռեց նաև բավարարել տուժող Քրիստինե Սարդարյանի քաղհայցը և Կյուրեղյանից հօգուտ նրա բռնագանձել 284 հազար դրամ: Նախքան վճռի հրապարակումը`դատավորը ամբաստանյալ Կյուրեղյանին դուրս հրավիրվեց դատարանին չհարգելու և ոտքի չկանգնելու համար:
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը Կյուրեղյանի համար պահանջել էր 14 տարվա ազատազրկում:
Հայկ Կյուրեղյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց: Նրան մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս՝ խուլիգանություն, և ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մաս՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: