|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Պատժամիջոցները հարցի լուծում չեն. BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` խոսելով ուկրաինական ճգնաժամի եւ այն մասին, թե ինչպիսի դիրքորոշում ունի Հայաստանը և ում է աջակցում:
«Հայաստանը ցավով է հետեւում այդ իրադարձություններին, քանի որ Ուկրաինայում գրեթե կես միլիոն հայ է ապրում։ Հարցը դնել այնպես, թե` ով ում է դատապարտում կամ պաշտպանում, լավագույն լուծումը չէ։ Ես չեմ կարծում, որ պատժամիջոցների միջոցով կարելի է հարցեր լուծել։ Հարցերը պետք է լուծել բանակցությունների միջոցով։ Դա միջազգային հարթակում ծագող ցանկացած հակամարտության լուծման լավագույն միջոցն է»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը: