Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, մեծամասնական ընտրակարգով ընտրված Մանվել Բադեյանը նորմալ է համարում այն, որ սահմանադրական փոփոխություններից հետո մեծամասնական ընտրակարգը վերանալու է: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց. «Որևէ վատ բան դրա մեջ չեմ տեսնում»:
Հարցին` արդյո՞ք մեծամասնական ընտրակարգի վերացմամբ չի նվազում պատգամավոր դառնալու հնարավորությունը, Մանվել Բադեյանը պատասխանեց, որ պատգամավոր դառնալու հնարավորությունը կապված չէ ընտրակարգի հետ, այլ` իր ցանկության` կուզի՞, թե՞ չի ուզի:
Պատգամավորը վստահ է, որ անգամ համամասնական ընտրակարգի դեպքում պատգամավորները կշարունակեն ակտիվ աշխատել ազգաբնակչության հետ:
Հարցին, թե ի՞նչ խնդիրներ է լուծել պատգամավորը այն ընտրատարածում, որտեղից ընտրվել է, Մանվել Բադեյանը պատասխանեց. «Կարող եք վերցնել, նայել կառավարության կողմից իրականացված որոշ ծրագրեր, ես դրանց բոլորին մասնակից եմ: Իսկ եթե նկատի ունեք` իմ գրպանից փող եմ ծախսել, թե` չէ, դա անտակտություն է: Եթե խնդիրներ կան ընտրատարածքում, ապա պատգամավորն այդ խնդիրներն աշխատում է ընդգրկել բյուջեի նախագծում: Ես այդ բոլոր ծրագրերին մասնակից եմ, որոշ իմպուլսներ էլ, որ ստացել եմ ընտրատարածքից, աշխատել եմ դրանք ընդգրկել բյուջեի նախագծի մեջ: Ես իմ արածն արել եմ»: