|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր կառավարության նիստում կրթության փոխնախարար Կարինե Հարությունյանը ներկայացնում էր որոշման նախագիծ, ըստ որի` 2009 թվականի հունիսի 11-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» որոշման հավելվածում «N 62 ավագ դպրոց» բառերը կփոխարինվեն «Թաթուլ Կրպեյանի անվան N 62 ավագ դպրոց» բառերով:
Կրթության փոխնախարարը երկու անգամ սխալ արտաբերեց Կրպեյանի ազգանունը` ասելով Կրեպյան: «Այս որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրեպյանի ծննդյան 50-րդ տարեդարձը նշելու նպատակով վարչապետի կողմից ձևավորված հանձնաժողովի կողմից մշակված հոբելյանական միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ»,- ասաց նա: