կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-25 18:41
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կա՞ հնարավորություն կասեցնելու սահմանագծման պրոցեսը․ քաղաքացին՝ Ասպրամ Կրպեյանին

Սահմանազատմամբ և սահմանագծմամբ Հայաստանը փաստացի հրաժարվում է իր պատմական հողերից․ կա՞ հնարավորություն կասեցնելու այդ պրոցեսը՝ ըստ Yerkir.am-ի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանին հարցրեց քաղաքացի Սերգո Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում հարցուպատասխանի ժամանակ։

«Այն բոլոր բանակցային գործընթացները, որոնք հիմա տեղի են ունենում այս կոլաբորացիոնիստների հանցախմբի կողմից՝ որևէ կերպ չեն ներկայացնում հայկական պետականության շահերը։ Դրանում մենք ներգրավված չենք՝ մեր փոխարեն այդ կարևոր գործում ներգրավված են բացառապես թուրք-ադրբեջանական հանցախմբի շահերը ներկայացնող ներկայացուցիչներ։ Այն շարժումը, որ հիմա տեղի է ունենում, ցցուն վկայություն է, թե ինչպես պիտի հայ մարդը իր անհամաձայնությունը հայտնի այս իրողություններին»,-ասաց Ասպրամ Կրպեյանը։

Նա համարում է, որ այս իրավիճակը օր առաջ կանխելու հնարավորությունը փողոց դուրս գալն է, ուժերը միավորելը և հստակ դիրքորոշում հայտնելը։

Մանրամասն՝ տեսանյութում․