Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) թիկնազորի անդամները ծեծի են ենթարկել գործարար, «Էյր Արմենիա» ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին: Այս մասին ահազանգել է գործարարի կինը, դեպքի մանրամասները Yerkir.am-ի հետ զրույցում ներկայացրել է գործարարի եղբայրը:
Եվ չնայած սա առաջին աղմկահարույց դեպքը չէ, որ կապվում է ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի հետ, բայց պարզվում է` ՀՀԿ-ում, ըստ էության, չեն հավատում, որ Հայրապետյանը կարող էր նման բան իրեն թույլ տալ:
«Ոստիկանությունում հետաքննություն է կատարվում և ես չէի ցանկանա միջամտել իրավապահների գործողություններին: Հենց իրականությունը պարզվի, այն ժամանակ էլ կարծիք կհայտնեմ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` հավելելով. «Ես չեմ կարծում, որ Հայրապետյանը կարող էր նման արարք թույլ տալ: Դե փաստ է, որ դեպքը կատարավել է, բայց պետք է ճշտվեն, թե անձերն ովքեր են: Ես անձամբ կփորձեմ հետաքրքրվել Ռուբեն Հայրապետյանից` նման բան եղե՞լ է, թե՞ ոչ, պարզապես նոր եմ վերադարձել արձակուրդից և դեռ չեմ հասցրել»:
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ևս չի հավատում, որ Ռուբեն Հայրապետյանը կարող էր նման արարք թույլ տալ: «Ես մանրամասներին ծանոթ չեմ, պետք է անձամբ զրուցեմ Հայրապետյանի հետ, նոր հասկանամ` ինչ է կատարվել: Միգուցե ինֆորմացիան սխալ է, կամ էլ դիտավորություն է: Իրենից նման բան չեմ հավատում»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ դեպքից հետո`օգոստոսի 17-ին ծեծի ենթարկված «Էյր Արմենիա» ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանի կինը`՝ Իզաբելա Մելքումյանը բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին` հայցելով օգնություն: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ երեկ հայտարարել է, որ հարցը գտնվում է նախագահի ուշադրության կենտրոնում:
Հիշեցնենք նաև, որ Yerkir.am-ը կապ էր հաստատել նաև ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ`նշված դեպքերի առնչությամբ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով: Հայրապետյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ լրատվամիջոցների հեռախոսային որևէ հարցի չի պատասխանում: