Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 15-ին Ֆուտբոլի ակադեմիայի լողավազանի տարածքում ծեծի ենթարկված «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանի եղբայրը՝ Արտյոմ Ավետիսյանը yerkir.am-ի հետ զրույցում ներկայացրեց եղբորը ծեծի ենթարկելու մանրամասները:
«Ես տեղյակ էի, որ եղբայրս Հայրապետյան Ռուբենի հետ հանդիպում ուներ ֆուտբոլի ակադեմիայում: Քեռուս տղայի հետ գնացել ա էդ հանդիպմանը, քեռուս տղան սպասել ա մեքենայի մեջ, եղբայրս մենակ իջել ա: Իմ եղբոր պատմելով՝ լողավազանի բացօթյա սրճարանում խոսակցություն ա գնացել, իրար հետ խոսելուց շատ քիչ հետո ոտքի ա կանգնել Ռուբեն Հայրապետյանը, եղբորս ձեռից բռնելով ասել ա՝ «Սրան հլը քաշեք ստեղ», հենց էդ ընթացքում սկսել են հարվածել»,-ասաց Արտյոմ Ավետիսյանը և հավելեց, որ կոնկրետ չգիտի քանի հոգով են եղել, բայց այն, որ Ռուբեն Հայրապետյանի հրահանգից հետո են եղբորը ծեծի ենթարկել` միանշանակ է:
Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում:
Հիշեցնենք, որ դեպքերի հետ կապված yerkir.am-ը կապ է հաստատել նաեւ ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Նա հայտարարեց, որ լրատվամիջոցների հեռախոսային որևէ հարցի չի պատրաստվում պատասխանել: «Ես չեմ պատասխանի Ձեր ոչ մի հարցին: Ես լրատվամիջոցների հեռախոսային հարցերին չեմ պատասխանում»,- հայտարարել է Հայրապետյանը և անջատել հեռախոսը: