|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և «Էյր Արմենիա» ընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանի միջև տեղի ունեցած միջադեպից: Հիշեցնենք, որ Հայրապետյանի թիկնապահները ծեծել էին գործարարին, բայց երեկ վերջինս հայտարարեց, որ ամեն դեպքում հաշտվում է Հայրապետյանի հետ:
ՀՀԿ խմբակցության պատգամավորը նշեց, որ երկու օր առաջ է վերադարձել Հայաստան և անտեղյակ է այդ իրադարձություններից, ապա հավելեց. «Մամուլում էլ կարդում եմ այն, ինչն ինձ պետք է: Ինձ հետաքրքրում է Սահմանադրությունը, կառավարության գործունեությունը, ինձ հետաքրքրում է արտաքին հարաբերությունների ոլորտում գործունեությունը»,- ասաց Հարությունյանը: Մեր այն դիտարկմանը, թե Ռուբեն Հայրապետյանն իրեն չի՞ հետաքրքրում, Հարությունյանը պատասխանեց. «Ոչ, ընդհանրապես չի հետաքրքրում: Ես միջանձնային հարաբերություններով չեմ հետաքրքրվում»: