Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առավոտյան Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց նախորդ տարվա ապրիլին «Իջևանատուն» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի գործով դատավճիռը: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի վճռով Իջևանի նախկին ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանը դատապարտվեց՝ 5, ոստիկանության Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանը՝ 4, իսկ «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանը՝ վեցուկես տարվա ազատազրկման: Փաստորեն դատավորը, դատախազի առաջարկած պատժաչափից վեցական ամսով քիչ պատժաչափ է սահմանել յուրաքանչյուր ամբաստանյալի համար: Yerkir.am-ի հետ զրույցում Անդրանիկ Ազիբեկյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ անպայման բողոքարկելու են առաջին ատյանի դատարանի վճիռը:
Նրա խոսքով՝ դատավճռի եզրափակիչ մասից պարզ դարձավ, որ դատարանն իրեղեն ապացույց չի ճանաչել անգամ այն առարակաները, որոնք իրենց մեջ մյուս կողմի կատարած հանցագործության ակնհայտ հատկանիշներ էին պարունակում :
«Դատավճիռն այնքան միակողմանի է եղել, որ նկարագրական մասում, Անդրանիկ Ազիբեկյանի նախկին պաշտոնն են սխալ գրել, խնամքի տակ գտնվող երեխաների թիվը: Վճռից պարզ դարձավ, որ որևէ միտում չեն ունեցել քննություն իրականցնելու, այլ նպատակ են ունեցել հաստատելու մեղադրական եզրակացությունը»,-ասաց Պողոսյանը: