Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը դատավճիռ է կայացրել նախորդ տարվա հոկտեմբերի 6-ին երկու աֆղանցիների կողմից հայ-թուրքական սահմանը հատելու գործով:
Դատարանի վճռով՝ Աֆղանստանի քաղաքացիներ` 21-ամյա Շոքաթ Ամինզան և Սեդիղոլլահ Ալիզադեն մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը) նախատեսված հանցանք կատարելու մեջ և դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով:
Երկուսն էլ իրենց պատիժը կկրեն «Արմավիր» ՔԿՀ-ում:
Հիշեցնենք որ, համաձայն մեղադրական եզրակացության, Շոքաթ Ամինզան, նախնական համաձայնության գալով Սիդիկոլլա Մոհամմադի Ալիզադանի հետ, 2015թ. հոկտեմբերի 6-ին` ժամը 18:00 սահմաններում, ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող հայ-թուրքական պետական սահմանի թիվ 5/5 սահմանային նշանի հատվածով, առանց սահմանված փաստաթղթերի, հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և Թուրքիայից մուտք գործել Հայաստան: Նրանք բռնվել են սահմանային ծառայություն իրականացնող աշխատակիցների կողմից:
Նշենք, որ երկու ամբաստանյալները նախաքննության և դատաքննության ընթացքում իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն դատարանում հայտնել են, որ զղջում են կատարածի համար և խնդրել են իրենց նկատմամբ մեղմ պատիժ նշանակել: Մասնավորապես` Շոքաթ Ամինզան իր ցուցմունքում հայտնել է, որ 2015թ. հոկտեմբեր ամսին ցանկացել է մեկնել Թուրքիա` բնակվելու նպատակով: Այդ պատճառով Աֆղանստանում ծանոթացել է ազգությամբ իրանցու հետ, ում անունը չի հիշում: Նա վստահեցրել է, որ 2500 ԱՄՆ դոլար գումարի դիմաց իրեն կտանի Թուրքիա: 2015թ. հոկտեմբերի 2-ին ինքը մեկնել է Իրանի և Աֆղանստանի սահման` Թուրքիա մեկնելու նպատակով, որտեղ հանդիպել է թվով 15-20 անձանց, որոնց այդ ուղեկցողը նույնպես խոստացել է անցկացնել սահմանը: Նշված անձանց հետ ոտքով ապօրինի մուտք են գործել Իրան, այնուհետև 4 օր անց հասել են Իրանի և Թուրքիայի սահման` Մակու, որտեղ իրենց խմբին միացել է ևս 20 հոգանոց մի խումբ: Այդ 20 քաղաքացիների մեջ ծանոթացել է ազգությամբ աֆղանցիներ Սիդիղոլլայի և Զաիվառդինի հետ, ովքեր նույնպես ցանկացել են մեկնել Թուրքիա:
2015թ. հոկտեմբերի 5-ին ուղեկցողը, տեղյակ լինելով, որ գնում են Թուրքիա, իրեն մատնացույց է արել Թուրքիայի կողմը, ասել, որ պետք է 2-3 ժամ ոտքով գնալ որտեղ կա գետ, որը պետք է լողալով անցնել: Միասին անցել են Թուրքիայի տարածք, որտեղ թուրքական սահմանապահները ձերբակալել են խմբին, սակայն ինքը, Սիդիղոլլան և Զաիվառդին դիմել են փախուստի: Երկար քայլելուց հետո հանդիպել են գետի, որի մյուս ափին նկատել են ոստիկանական 3 մեքենաներ: Ինքն ու Սիդիղոլլան լողալով անցել են ափը` դեպի ոստիկանները, իսկ Զաիվառդին մնացել է Թուրքիայում: Անցնելով ափը՝ իրենց բռնել են ոստիկանները:
Երիտասարդ աֆղանցիների պատժի կրման սկիզբը կհաշվվի 2015թ. հոկտեմբերի 6-ից: