|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իտալական դատարանը աշխարհահռչակ դիզայներներ Դոմենիկո Դոլչեին եւ Ստեֆանո Գաբանային դատապարտեց մեկ տարի 8 ամիս ազատազրկման հարկերի վճարումից խուսափելու համար. տեղեկացնում է France-Presse գործակալությունը:
Հետաքննության տվյալների համաձայն` 2004 թվականից սկսած` հանրահայտ Dolce & Gabbana բրենդի հիմնադիրները խեղաթյուրել են ֆինանսական հաշվետվությունները եւ կեղծել հարկային փաստաթղթերը, ինչի արդյունքում Իտալիայի պետական բյուջեն մոտ 1 մլրդ եվրո չի ստացել:
Դիզայներները դեռեւս 2 բողոքարկման իրավունք ունեն, ընդ որում` ոչ վատ շանսերով: Համենայն դեպս, ըստ իրավաբանների, հարկային սկանդալը կարող է տարիներ ձգվել: