Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2016 թվականի փետրվարի 6-ին Ստամբուլի Շիշլի թաղամասի Հարբիյե Ջումհուրիյեթ պողոտայում գտնվող իր բնակարանում սպանված 85-ամյա հայ ոսկերիչ Հակոբ Դեմիրջիի սպանության գործով վերջնական վճիռ է կայացվել:
Հիշեցնենք, որ Դեմիրջիի բնակարան կողոպտելու նպատակով մուտք գործած հանցագործները, կապկպելով Դեմիրջիին և նրա կնոջը՝ 79-ամյա Սեդա Դեմիրջիին, վերցրել էին տանը եղած թանկարժեք իրերը և փախուստի դիմել: Ոստիկանությանը հաջողվել էր ժամանակին փրկել կնոջ կյանքը, սակայն տարեց տղամարդը խեղդամահ էր եղել: Հայտնի էր դարձել, որ հանցագործները ՀՀ քաղաքացիներ են:
Ըստ Internethaber-ի՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել ՀՀ քաղաքացիներ Արթուր Այվազյանին, Արամ Հովհաննիսյանին և Սերգեյ Միքայելյանին, որոնք մեղադրվում են
Հակոբ Դեմիրջիին դիտավորյալ սպանելու և նրա տունը կողոպտելու մեջ, ինչպես նաև Հակոբ Դեմիրջիի կնոջ՝ Սեդա Աիդա Դեմիրջիի նկատմամբ «կանխամտածված սպանության փորձ» կատարելու մեջ:
Այդ գործով անցնող ևս 9` ՀՀ քաղաքացի կանայք արդարացվել են՝ բավարար ապացույցների բացակայության պատճառով: Նրանցից մի քանիսը ներկա են գտնվել դատական վերջին նիստին, իսկ մյուսները նիստին ընդհանրապես չեն մասնակցել: