|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հուլիսի 21-25-ը Չինաստանում անցկացվել են Հայաստանի մշակույթի օրեր: Միջոցառումների բացումը տեղի է ունեցել հուլիսի 22-ին Պեկինի Տյանցյաո թատրոնում: Ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի և Չինաստանի մշակույթի նախարարներ Հասմիկ Պողոսյանը և Լուո Շուգանը:
Գալա-համերգին հայկական երգն ու պարը ներկայացրել են «Բերդ» պարի անսամբլը և «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ համույթը:
Մշակույթի օրերի շրջանակում հայաստանյան ստեղծագործական խմբերը հուլիսի 23-ին հանդես են եկել նաև Շանդուն նահանգի Ցզինան քաղաքի Մեծ թատրոնում:
Մշակույթի օրերի շրջանակում Պեկինի «Կանանց և երեխաների» թանգարանում բացվել է Լուսիկ Ագուլեցու աշխատանքների ցուցահանդեսը, ներկայացվել են ազգային տարազներ, զարդեր, ծիսական ծառեր, տիկնիկներ, խաչբուռներ և այլն: Ցուցադրությունն ուղեկցվել է Հայաստանի մասին պատմող ֆիլմերով և ազգային երաժշտության կատարումներով: