կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-27 23:37
Հասարակություն

«ԱԿՈՒՆՔ» ազգագրական անսամբլը 45 տարեկան է

«ԱԿՈՒՆՔ» ազգագրական անսամբլը 45 տարեկան է

«Ակունքը» տոնում է ստեղծման 45 ամյակը եւ դեկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «ԱԿՈՒՆՔ 45-ամյակ» հոբելյանական համերգը, որն իրականացնում է Արսեն Գրիգորյանը, ում եւս բախտ է վիճակվել լինել ակունքցի։

Այն ստեղծել է Մարո Մուրադյանը` այնպիսի ժամանակներում, երբ խորհրդային տարիներին արգելված էր ազգային մշակույթի ցանկացած դրսեւորում։

«Ակունք» համույթը եւ ավանդական, ազգագրական մշակույթի պահպանման ու տարածման շարժումը, որի հիմքում կանգնած էր հայ երգի հայրիկ Հայրիկ Մուրադյանը, ազգային զարթոնքի պտուղներից մեկն էր, որից սնվեցին և այսօր էլ շարունակում են սնվել բազմաթիվ սերունդներ։

1981 թվականին Ստեփան Պողոսյանի շնորհիվ  «Ակունք» համույթը պաշտոնապես գրանցվում է որպես Ազգային ռադիոյի եւ հեռուստատեսության պետական համույթ։

Այսօր էլ համույթը հավատարիմ է իր առաքելությանը։

«Ակունք»  ազգագրական համույթը  45 տարի պատշաճ կերպով ներկայացնում է հայ ավանդական երգերն ու պարերը, որպես սկզբունք ունենալով հայ ազգային երաժշտական ու ծիսական, մշակութային արժեքավոր սովորույթների ու ավանդույթների պահպանումը»,- ասում է Արսեն Գրիգորյանը՝ հավելելով, որ ջանք չեն խնայել հոբելյանական երեկոն հիշարժան դարձնելու համար, որի ընթացքում կցուցադրվի  համույթի 45-ամյա պատմությունը, ինչպես նաեւ կմասնակցեն Հայաստանի ավանդական երգի-պարի բազմաթիվ խմբեր, անվանի մշակութային գործիչներ։

«Հոբելյանական համերգը եւս մեկ առիթ է մասնակիցը դառնալու նրանց կատարած անձնվեր աշխատանքին եւ մեր հարգանքի տուրքը մատուցելու Հայրիկ Մուրադյանին եւ նրա դուստր Մարո Մուրադյանին, ինչպես նաեւ մեր մյուս երախտավորներին՝ Սարգիս Բաղդասարյան, Հարություն Փանոսյան, Սարգիս Ալավերդյան, Արթուր Շահնազարյան,  որոնց նվիրական աշխատանքի շնորհիվ այսօր էլ շարունակվում է մեր ազգային ավանդական մշակութի հաղթական երթը դեպի հավերժություն», - ասում է Արսեն Գրիգորյանը։