|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Տեղեկացրել էինք, որ 2012-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ժամանակավոր ցուցակում ընդգրկված պատմական Անի քաղաքը 2016 թվականին հնարավոր է հայտնվի միջազգային այդ կառույցի մշտական ցուցակում: Նշեն, որ Թուրքիայի մշակույթի նախարարությունն է ներկայացրել այդ հայտը:
Yerkir.am-ի հետ զրույցում հուշարձանագետ Սամվել Կարապետյանը նշեց, որ Թուրքիայի քայլը դրական է համարում, քանի որ մինչ այս Թուրքիան միայն քանդելով էր զբաղված:
«Ի՞նչ է, հիմա պիտի տխո՞ւր լինենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրանցման է տալիս: Երանի մեր բոլոր հուշարձանները գրանցեին, չնայած մի մասն արդեն հիմնահատակ քանդել են: Պիտի ուրախ լինենք, որ նա, ով միայն մեր հետքը ոչնչացնելով է զբաղված եղել Եղեռնից հետո և այդ ամբողջ ընթացքում, հիմա իրեն հակառակ քայլերի է դիմում` այլոց մշակութային արժեքները գրացման է տալիս, միջազգային ճանաչման ներկայացնում, արժևորում է»,- ասաց նա` հավելելով, որ ներկայիս Թուրքիան, կարծես, փոխվել է կամ ուզում է իրեն փոխված ձևացնել: