Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ մամուլի ասուլիս, որի ընթացքում ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը ներկայացրեցին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ՝ տեսչության կողմից հանրապետության բենզա և գազալցակայաններում իրականացված ստուգումների արդյունքները, ինչպես նաև՝ հայտնաբերված խախտումները և դրանց վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Այս տարվա նոյեմբերի 14-ից սկսած հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների 120 բենզա և գազալցակայաններում: Դրանցից 115-ի դեպքում կազմվել են արձանագրություններ՝ հրդեհային անվտանգության կանոնները չկատարելու կամ խախտելու վերաբերյալ, իսկ 3 դեպքում՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ: Հրդեհային անվտանգության պահանջները խախտելու համար ժամանակավորապես դադարեցվել է 3 բենզալցակայանի շահագործում:
Ա. Մկրտչյանի խոսքով բենզալցակայանները հիմնականում կառուցվել են 1990 և 2000-ական թվականներին. վերջին տարիներին բեզալցակայաններ չեն հիմնվել. ավելի շատ կառուցվել են գազալցակայաններ: Նա բենզալցակայաններում արձանագրված հիմնական թերություններից առանձնացրեց հետևյալ խնդիրները.
Ա. Մկրտչյանը նշեց, որ տեսչությունը, ձգտելով հնարավորինս չխոչընդոտել տնտեսվարող սուբյեկտների աշխատանքներին, մշտապես կիրառում է նախազգուշացման պրակտիկան, իսկ սկսված վարչական վարույթները կարճում՝ եթե իրավախախտումները վերացվում են արդեն վարույթի ընթացքում:
- Քանի որ արձանագրված թերությունները լուրջ մոտեցում են պահանջում, որոշում է կայացվել վարչական վարույթները կասեցնել մինչև 2017 թ.՝ հաշվի առնելով այն, որ դրանք վերացնելու համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ: Խախտումներ ունեցող օբյեկտներին տրվել են կարգադրագրեր՝ կոնկրետ նշելով թերությունները. դրանք չվերացնելու դեպքում տնտեսվարողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, - ընդգծեց Ա. Մկրտչյանը:
Ա. Մկրտչյանը ավելացրեց նաև, որ անցած տարի հանրապետության ողջ տարածքում իրականացվել են ստուգումներ գազալցակայաններում: Նրա հավաստմամբ՝ գազալցակայաններում ավելի բարվոք վիճակ է, քան բենզալցակայաններում, ինչի մասին են վկայում նաև տարիների ընթացքում կատարված հետազոտությունների արդյունքները :
Ն. Գրիգորյանը նշեց, որ ձեռք բերված արդյունքները խոսուն վկայություն են տարիների հետևողական աշխատանքի: Նրա խոսքով՝ ոլորտը մշտապես գտնվել է ԱԻ նախարարի ուշադրության կենտրոնում և հենց նախարարի հանձնարարականով հետազոտություններ են կատարվել և ներկայումս էլ իրականացվում են:
Նախկինում Երևանում գործում էին շարժական գազալցակայաններ, որոնք մեծ վտանգ էին ներկայացնում մեր քաղաքացիների համար: 2010 թ.-ին կատարված հետևողական աշխատանքի շնորհիվ հաջողվեց կարճ ժամանակահատվածում քաղաքն ազատել այդ խիստ հրդեհապայթյունավտանգ օբյեկտներից,- հավելեց Ն. Գրիգորյանը:
Նշենք, որ եթե 2008 թ.-ի դրությամբ հանրապետության բենզալցակայաններում արձանագրվել է 13 արտակարգ պատահար (հրդեհ և պայթյուն), ապա 2016 թ.` 3 դեպք:
2008 թ.-ին գազալցակայաններում տեղի է ունեցել 25 արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 8 մարդ, ապա 2016 թ. գրանցվել է 9 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 2, վնասվածքներ ստացել 6 մարդ: