կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-25 11:28
Հասարակություն

Արջը հարձակվել է Եղիպատրուշ գյուղի փեթակների վրա

Արջը հարձակվել է Եղիպատրուշ գյուղի փեթակների վրա

Այսօր` հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. հայտնում է shamshyan.com-ը:

«Եղիպատրուշ գյուղի բնակիչ` 50-ամյա Արևշատ Հովհաննիսյանը գիշերը ժամը 04:30-ի սահմաններում նկատել է, որ գյուղում հայտնվել է արջ և ամբողջովին շուռ տվել ու վնասել իրեն պատկանող մեղվի փեթակները:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ա. Հովհաննիսյանի հարևաններն ասում էին. «Արևշատը 3 անչափահաս երեխաների հայր է, երեխաները միակողմանի ծնողազուրկ են: 2 տղային և աղջկան նա խնամում է 37 հազար դրամ ստացած նպաստով: 3-րդ կարգի հաշմանդամ է, մեղուները նրա ապրուստի միակ միջոցն էին: Փեթակները նրան տվել էր եղբայրը և հարևաններն էին օգնության ձեռք մեկնում նրան: Մի կերպ ծերը ծերին հասցնելով` օրվա հաց էր վաստակում»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրա և ընտանիքի վիճակը սոցիալապես այնպիսի վատ պայմաններում է, որ երեխաները մեկ մահճակալի վրա են գիշերում: Տեղի ունեցածի մասին Ա. Հովհաննիսյանը դիմել է գյուղապետ Մարզպետ Գրիգորյանին, վերջինս էլ այդ մասին տեղեկությունը հայտնել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին:

Անգամ այս պայմաններում Արևշատն ու նրա հարևանները խնդրում են պատկան մարմիններին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն` արջի դեմն առնելու համար: Անցյալ տարի արջը գիշերով «ալցելել էր» գյուղի բնակիչներ Ասկանազ և Մարզպետ Հայրապետյանների հողամասեր և նույն ձևով վարվել նրանց այգու և փեթակների հետ»,- կարդում ենք կայքում:

Մանրամասն` սկզբնաղբյուրում: