|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քվեարկության դրվեց կառավարության ներկայացրած` «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը, վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Ես ուրախությամբ տեսա, որ պարոն Աշոտյանը կողմ էր, որ ընդդիմությունը պաշտպանում է մեծամասնության շահերը` 70-ը 700-ի հարաբերակցությամբ, բայց ակնհայտորեն այս օրենքը դեմ է առողջ տրամաբանությանը. մենք անում ենք մի բան, որով ուղղակի ընդունում ենք, որ ի վիճակի չենք տարբերել իրավական-գիտական աշխատանքը, և վախենում ենք, որ պետական պաշտոնյաներն իրենց լծակներով կազդեն ու կդառնան գիտնական:
Այս օրենքն ընդունելու դեպքում ես երաշխավորում եմ` վաղը պետական պաշտոնյաների և քաղաքական մեծամասնությանը կապակցված անձինք` երեխաները, զավակները, զոքանչները կդառնան թեկնածու ու դոկտոր: Սա լուծում չէ, և ես առաջարկում եմ առնվազն ընդդիմությանը` չքվեարկել այս օրենքին, թող մեծամասնությունը միայնակ անցկացնի»,- ասաց պատգամավորը: