|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այս տարի դոկոտորի աստիճան ստացել է 43 եւ թեկնածուի` 485 մարդ: Ընդհանուր առմամաբ` 11 աշխատանք բեկանվել է, 27 աշխատանք վերադարձվել է կրկնակի փորձաքննության:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ նախարարության կողմից կարեւորվում է գիտության ոլորտում մրցակցային ֆինանսավորման սկզբունքը: Շուտով երիտասարդ գիտնականների աշխատանքները ֆինանսավորելու մրցույթ է հայտարարվելու:
Նախարարն ասաց, որ բարեփոխումներ են կատարվելու բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) գործառույթներում: Նախատեսվում է, որ կրճատվելու է ներկայումս գործող 61 պաշտպանության հանձնաժողովների թիվը: Դրանք թվով քիչ են լինելու, սակայն բազմանդամ:
Խստացվելու են նաեւ պաշտպանության մեխանիզմները եւ դոկտորական ու թեկնածուական ատենախոսությունների պաշտպանությունը անց են կացվելու որոկի չափագրման նոր մեխնիզմներով:
Վերանայվելու է գիտական ամսագրերի եւ հրատարակումների այն ցանկը, որտեղ տպագրված գիտական աշխատանքը ընդունելի է ԲՈՀ-ի կողմից: