Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության նախագահը, նաև իբրև պետության գլուխ, պետք է տեղի չտար այսօրվա քաղաքական մեծամասնության ոտնձգություններին և իր խոսքը հստակ ասեր այն քայլերի մասին, ինչ տեղի ունեցավ ՍԴ հետ կապված՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում պատասխանելով հարցին, թե ՀՀ նախագահի՝ ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխությունների հապճեպ ստորագրումը, որով ինքն իրեն զրկեց Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու և հրապարակելու լիազորությունից, արդյո՞ք մեսիջ չէր, որ իր վրա ճնշում կա։
Սաղաթելյանն ասաց, որ այդ մասին հաստատումներ անելու փաստեր չունի, բայց ՀՀ նախագահը պետք է տեղիք չտար քաղաքական մեծամասնության ոտինձգություններին։
Արդյո՞ք հաջորդ իշխանություններն էլ են ցանկանալու կամայականորեն փոխել Սահմանադրությունը՝ Սաղաթելյանը պատասխանեց, որ եթե իրենք լինեն իշխանություն՝ ոչ, որովհետև իրենց համար Մայր օրենքը և Սահմանադրությունը պահպանելը շատ մեծ և կարևոր նշանակություն ունի։
Դաշնակցությունը մի քանի փորձ ունեցել է, որ լինի իշխանոիւթյուն, ի՞նչն է խանգարում՝ հարցին, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Որովհետև մենք չենք զբաղվել ամբոխավարությամբ, չենք տվել խոստումներ, պոպուլիզմով չենք զբաղվել, որ չկանգնենք որևէ արգելքի առաջ քաղաքացու քվեին արժանանալու համար, մենք ներկայացրել ենք մեր ծրագրերը, մեր տեսլականը և, ցավոք, նաև ունեցել ենք մեր բացթողութմները՝ մեր հասարակությանը չենք կարողացել ամբողջովին ներկայացնել ինչ մենք ունենք և ինչ մենք կարող ենք»։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչն ասաց, որ այս իմաստով առաջիկայում հասարակության լայն զանգվածների հետ աշխատելու մեջ մարտավարական որոշ փոփոխություններ անելու են։
Մանրամասն՝ տեսանյութում․