|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
The Guardian պարբերականն ուշագրավ հոդված էր հրապարակել ֆրանսահայ երգիչ-երգահան Շառլ Ազնավուրի մասին, ով օրեր առաջ բոլորել է իր 91-րդ տարին:
Բացի Ազնավուրի երգերի ուշագրավ բովանդակությունից և երգերի թեմաների յուրահատուկ ընտրությունից, պարբերականը հիշեցրել է, որ աշխարհի ամենահայտնի հայերից մեկը՝ Ազնավուրը, ունի երկու երկրների քաղաքացություն և Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, որ նա այս տարի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ ճամփորդել է՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Խոսելով նաև Քիմ Քարդաշյանի մասին, ով այս տարի ընտանիքի հետ այցելեց Հայաստան, Ազնավուրը նշել է, որ չի հանդիպել նրա հետ: Հարցին, թե դիտե՞լ է նրա` Keeping up with the Kardashians շոուն, Ազնավուրը, քաղաքավարությամբ հրաժարվելով ասել, թե ինչ է մտածում, որպես Հայկական սփյուռքի խորհրդանիշ, իր մրցակցի մասին, նյարդային ժպիտով պատասխանել է. «Ես չեմ կարող որևէ բան ասել այդ մասին, որովհետև ես կզայրացնեմ հայերի կեսին: Կարծում եմ, որ հայերը բավական խստաբարո են և չեն սիրում չափից դուրս մերկությունը»: